Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդում է, որ Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 20-21-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ` հանրապետության շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել