HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ստորեւ՝ հանդիպման մասին վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը։

Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։

Վարչապետն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։

Երկրի ղեկավարը միաժամանակ գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։

Իր հերթին, Մագնուս Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։

Միաժամանակ, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ–ի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter