Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը: Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված հաջողություններն էին և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:
Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը հանդես են եկել հայտարարություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Կառավարության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել