HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և անձրևի տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter