«Փաստորեն». ո՞վ է ստում՝ Թաթոյա՞նը, թե՞ իշխանությունը
Անցյալ շաբաթ ականատես եղանք ընդդիմություն-իշխանություն ինտենսիվ փոխհրաձգության: Բարեբախտաբար, փոխհրաձգությունը միայն բանավոր էր: Տուժածներ չեղան, մի հարց մնաց՝ որքանո՞վ է հավաստի սահմանային իրավիճակի մասին մեզ հասնող տեղեկատվությունը:
Մարտի 4-ին մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարեց, որ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացրել է նոր ներխուժումներ:
Չնայած Թաթոյանը արբանյակային լուսանկարներ է ներկայացրել, որոնք համարվում են փաստերի ստուգման չեզոք եւ օբյեկտիվ միջոցներ, իշխանության ներկայացուցիչները սրերով ընդունեցին նրա հայտարարությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել