HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 7-ին, ժամը 16։08-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Ford»  մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter