HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է պետությանը

Դատախազությունց հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով:

«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: Հիշեցնենք, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 2025 նոյեմբերի 6-ին:

Դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:
Նշված գործի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 27-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է հայցապահանջում ներառված՝ 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքն հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Նույն օրը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ կնքվող հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:
2026 թվականի մարտի 4-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին:

2026 թվականի մարտի 5-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատվել է 2026 թվականի փետրվարի 27-ին կնքված հաշտության համաձայնությունը:

Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter