HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակ արդեն Հայաստանում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակ արդեն Հայաստանում է։

«Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող նույնիսկ ամենահեռավոր համայնքում պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն»,- գրել է նախարարը։

Starlink-ը համաշխարհային արբանյակային համակարգ է, որը նախագծվել և սպասարկվում է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից։ Ի տարբերություն ավանդական արբանյակային ինտերնետի, որն օգտագործում է երկրից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող սարքեր, Starlink-ի արբանյակները գտնվում են ցածր երկրամերձ ուղեծրում, ինչի շնորհիվ այն ապահովում է բարձր արագությամբ կապ։ Ինտերնետը հասանելի է դառնում նույնիսկ այն վայրերում, որտեղ ավանդական մալուխային կամ բջջային կապը բացակայում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter