HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի ու նոր տեսք կստանա․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի ու նոր տեսք կստանա։

«Ինչպես հիշում եք, դատարանի որոշմամբ դեռ նախորդ տարի Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադարձվեց քաղաքին։

Շուտով պուրակը կբարեկարգվի և կստանա նոր ու ժամանակակից տեսք։ Նախագիծն իրականացվում է Ակբա բանկի հետ համագործակցությամբ։

Կարևոր եմ համարում նաև նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։ Քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը շատ ողջունելի են և կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։

Վստահ եմ, որ բարեկարգումից հետո Կոմիտասի անվան պուրակը կդառնա բոլորիդ սիրելի վայրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter