Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը:
ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար` նշելով, որ Հայաստանում իրենց գործունեության արդյունավետության հարցում մեծ դերակատարում ունի նաեւ խորհրդարանական հաջողված համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել