Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգին:
ՀՀ փոխվարչապետը և Ֆիլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել