Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող քաղաքացիները կարող են վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև մարտի 5-ը
Կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են անցնել վճարման անկանխիկ եղանակի և վճարող կազմակերպություն ընտրել մինչև մարտի 5-ը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Մարտի 5-ից կենսաթոշակի կամ նպաստի վճարման եղանակի փոփոխությունը և բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։
Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։
Դիմումներն ընդունվում են առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում։
️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
բացառությամբ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց՝ արդեն իսկ դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները պետք է ներկայանան բանկ՝ քարտը ստանալու համար»,- նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել