Մեկնարկում է բիզնես-ծառայությունների մատուցողների ընտրությունը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բիզնես-խորհրդատվական կազմակերպություններին՝ մասնակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրին։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող կազմակերպությունները կարող են դիմել և կնքել հրապարակային օֆերտայի պայմանագրեր։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և կնքելով պայմանագիր՝ ներառվել միջոցառման շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկում։
Ծրագրի շրջանակում բիզնես ուսուցման և ուղեկցման աշխատանքների կազմակերպման համար կազմակերպությանը վճարվում է՝
- յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,
- յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել