HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ընկերակցությունը մտահոգված է

Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ընկերակցությունը (AFAJA) հայտնում է իր խիստ մտահոգությունը Տիգրան Փոստանջյանի կացությամբ: Պարոն Փոստանջյանը քրեական հետապնդման է ենթակա 100.000 ՀՀ դրամի (200 €) չափի ենթադրյալ ապօրինի վարձատրություն ստանալու համար և 2011 փետրվարի 23-ից կալանքի տակ է պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ­ում (Երևան)։

Նրա հանդեպ վերաբերմունքի ու հետապնդման խստությունը, որն համեմատության եզր չունի մեղադրանքի բովանդակության ու փաստերի հետ, հենց ի սկզբանե մտածել էր տալիս, որ ձեռնարկված այս միջոցներն իրականում նպատակ ունեին հեղինակազրկել մեղադրյալի քրոջը՝ Զարուհի Փոստանջյանին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը ջատագով այս փաստաբանին, որ այժմ ընդդիմադիր պատգամավոր է, «Ժառանգություն» կուսակցության անդամ։

Ի հետևանք գլխավոր մեղադրանքի` քրեորեն պատժելի արարքների ցուցակից հանվելուն (ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված 2011 մայիսի 23­ին և դրան հաջորդող մայիսի 25­ին ուժի մեջ մտած), մեր կոլեգա Հայկ Ալումյանը՝ Տիգրան Փոստանջյանի շահերի պաշտպանը, Տիգրան Փոստանջյանի ազատ արձակումը պահանջող նպատակով միջնորդություն է ներկայացրել դատավորին 

Հակառակ քրեադատավարական ընթացակարգի, որը մղում է դատավորին նման միջնորդությունների դեպքում անմիջապես որոշում կայացնելու, մի շաբաթից ի վեր պարոն Փոստանջյանի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել։

Քննության այս աննախընթաց կերպով երկար տևողությունը, որն արտահայտվում է Տիգրան Փոստանջյանին անազատության մեջ պահելով, թվում է, թե հաստատում է այն, որ վերջինս ոչ բարյացակամ վերաբերմունքի է արժանանում, վերաբերմունք, որի քաղաքական բնույթը՝ կապված քրոջ՝ Զարուհու գործունեության հետ,  չի կարող վրիպել մեզանից։

ՀՓԻՖԸ­ն ակնկալում է հայաստանյան դատական իշխանությունից, որ որոշում կայացնի ամենայն անկախությամբ և անկողմնակալ կերպով, ամենակարճ ժամկետներում և հարգելով պաշտպանվելու իրավունքը պարոն Տիգրան Փոստանջյանի, որը, առողջական պատճառներով, ստիպված եղավ դադարեցնել 11 մայիսի 2011-ին  իր սկսած հացադուլը։

Փարիզ, հունիսի 1, 2011

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Tesek te PETAKAN mijotsnery u ZHAMANAKY incheri vra en tsaxsum: MUK u KATU xaxalov, erb vor ISKAKAN MAFIOS-CRIMINALNERY azatutian mej en u Parlamenti nisteri dahlichum INTERNETOV xaxum en u zvarchanum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter