HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ  քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթեւեկության մեջ ավելացել է այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը: Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 2ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

«Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ»,- նշել է Ղազարյանը։

Զեկուցողը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Լուսանկարը՝ unsplash.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter