HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 3 տուժած

Այսօր վաղ առավոտյան խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ:

Ժամը 06:59-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Վթարի հետևանքով երեք տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, սակայն ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter