HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճում Երևանում ընթացող Հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Այսօր Երևանում մեկնարկել է Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը հայ հրաձիգները մեդալներ են նվաճել։

«Շարժվող թիրախ (նորմալ վազք) մրցաձևի կանանց եզրափակչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը՝ եզրափակչում 8:6 հաշվով առավելության հասնելով Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը ևս նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է։

Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:

Երիտսարդներ տղաների պայքարում ոսկու արժանացավ ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Առաջնությանը մասնակցում են մարզիկներ աշխարհի 40 երկրից, խաղարկվում է մեդալների 70 հավաքածու։ Հայաստանը ներկայանում է 26 մարզիկով:

Առաջարկում ենք դիտել Եվրոպայի փոխչեմպիոն Գոհար Հարությունյանի մասին պատմող տեսանյութը.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter