HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուրս են բերվել արգելափակված ավտոմեքենաններ, օգնություն է ցուցաբերվել քաղաքացիներին

ՆԳՆ փրկարար ծառայութունը շարունակում է 24/7 ռեժիմով ծառայությունը՝ օպերատիվ արձագանքելով քաղաքացիների ցանկացած ահազանգի։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ձյան առատ տեղումներով պայմանավորված փետրվարի 27-ին ՆԳՆ 112 մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակման և խցանումների վերաբերյալ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների արագ արձագանքի արդյունքում քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն, արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ։

Եղանակային պայմանների և ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով Արագածոտնի մարզի Մելիքգյուղ և Շենկան գյուղերի վարչական տարածքներում շտապօգնության ավտոմեքենաները հիվանդանոց տեղափոխելու համար չեն կարողացել մոտենալ հղի կանանց փրկարարներին հաջողվել է ծննդկաններին ապահով հասցնել շտապօգնության ավտոմեքենաների մոտ։

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների համատեղ ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել խցանումների ու արգելափակումների հետևանքները և ապահովել քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

Փրկարարներն ու ոստիկանները հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter