HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մարիան Ֆլորեան ղեկավարում է մի կազմակերպություն, որը միավորում է Ռումինիայի ավելի քան 700 քաղաքային կառավարիչների:

Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե Հովակիմյանը: 

Հանդիպման ընթացքում Արմեն Փամբուխչյանը շեշտել է քաղաքային կառավարման ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու նորարարական լուծումների կիրառումը նպաստում են համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։ Նա ներկայացրել է Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով ենթակառուցվածքների արդիականացման, թվային գործիքների ներդրման և կառավարման թափանցիկության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter