HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ստորեւ՝ առաջիկա օրերի օդերեւութաբանական կանխատեսումը։

Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։

Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում՝ նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 4-8 մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում

Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter