HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին և ակնկալիքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ խոսելով խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Վարչապետը նաև անդրադարձել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքները։

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան- Լեհաստան համագործակցության հեռանկարներին և այլ արդիական թեմաների։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter