Փաշինյանն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:
Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել