HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Արայիկ Հարությունյանը կարևորել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը՝ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի զարգացմանը նպաստելու գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ֆեդերացիայի աջակցությամբ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի այս սպորտաձևի զարգացմանը:

Վալերիո Լաչիզին ընդգծել է Հայաստանի ներուժը և կոնկրետ ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում քրոսքար մրցարշավային մեքենա ստեղծելու ուղղությամբ: Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Վալերիո Լաչիզիի խոսքով՝ այն թույլ կտա, որ Հայաստանն ընդունի առաջին քրոսքարի տարածաշրջանային շարքը և ճանապարհ կհարթի հետագայում հեղինակավոր այլ առաջնությունների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, լինելով FIA պաշտոնական անդամ, կաջակցի ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter