HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում վարչապետը Վարշավայում կայցելի Թագավորական ամրոց-թանգարան, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ նախատեսված է հանդիպում լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter