ՆԳՆ նախարարի հրամաններով կատարվել են կադրային մի շարք փոփոխություններ
Ներքին գործերի նախարարի հրամաններով նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում կատարվել են կադրային մի շարք փոփոխություններ, որոնք ներկայացնում ենք ստորև․
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․
Վարդան Վարդանյանը նշանակվել է ՆԳ նախարարի խորհրդական։
Կարեն Հակոբյանը նշանակվել է ՆԳ նախարարի խորհրդական։
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՆԳ նախարարի օգնական։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել