HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով

Առաջիկա օրերի եղանակի կիանխատեսումը։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter