Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»
Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»։
Նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։
Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։
Ավելի վաղ նախագահներն առանձնազրույց էին ունեցել ու քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել