HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։ 

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»,- նշվում է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter