HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունելություն ԱԱԾ սահմանապահ զորքերում

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպվում է ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ՝ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար:

«Ուսման տևողությունը 4 տարի է: Կուրսանտներն ապահովվում են անվճար քնելատեղով և սննդով, ինչպես նաև բարձր կրթաթոշակով: 3-րդ և 4-րդ կուրսերում օգտվում են ազատ ելքի իրավունքից և ավարտին ստանում են B C կարգի վարորդական վկայական: Շրջանավարտները, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում և Երևան քաղաքում՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրով ապահովվում 75-80 քմ մակերեսով բնակարանով (բոլոր ծախսերը իրականացվում է պետության կողմից):

Ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն՝ ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-91-77, 015-57-97-74 հեռախոսահամարներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter