HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերվել

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ:

«Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 67-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու՝ Անդրանիկի փողոցում գտնվող տան նկուղում հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված 1680 լիտր գինի և 411 լիտր օղի:

Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter