HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

Այսօր՝ փետրվարի 16-ին, Վանաձորում կասեցվել է անհատ ձեռնարկատիրոջը պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը։ ՍԱՏՄ աշխատակիցների հերթական ստուգումների արդյունքում սպանդանոցում հայտնաբերվել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Սպանդանոցի պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:

Սպանդանոցներում սպանդի կազմակերպման կարգի համաձայն սպանդանոցի կառուցումը և շահագործումն իրականացվում են զոոհիգիենիկ նորմերի և անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների պահպանմամբ:

Սպանդանոցի պատերը պետք է երեսպատված լինեն անջրաթափանց սալիկներով, պետք է ունենան քիմիապես կայուն նյութերով պատված հատակներ, իսկ շաղախով սվաղված և հարթեցված պատերն ու առաստաղները պետք է պատված լինեն խոնավակայուն ներկերով։
Սրանից բացի սպանդանոցը պետք է ունենա դեպի ներս բացվող և ճանճապահպան ցանցերով պատված պատուհաններ, կենդանիներ տեղափոխող մեքենաների մաքրման և սանիտարական մշակման հրապարակ, մեկուսացված, բետոնապատ հրապարակ՝ կենդանիների արտաթորանքի և մարսողական ուղիների պարունակության հավաքման համար։

Նշված սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter