
Փլուզվել է անասնագոմի տանիքը. կա զոհ
Երեկ՝ ժամը 08:07-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել անասնագոմի տանիքի փլուզում:
Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ անասնագոմի նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը:
Փլուզման հետևանքով 1931 թ. ծնված Աշոտ Սմբատյանը և 1937 թ. ծնված Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վերջիններիս տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Սմբատյանը մահացել է:
«Բժիշկների գնահատմամբ` Ա. Պետրոսյանի առողջական վիճակը բավարար է»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել