Սպասվում են տեղումներ
Փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ին՝ 18-22մ/վ, 15-16-ին՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը, 15-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել