HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը

Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատար Լյուկ Ֆոքթմանի գլխավորությամբ։ Հայտնում է Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերին։

Քննարկվել է նաև ջրամբարաշինության թեման, մասնավորապես՝ Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Եղվարդի ջրամբարի շինարարության շուրջ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև շոշափվել են Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակին վերաբերող հարցեր։

Առավել մանրամասն քննարկվել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Լուծումներ, որոնք նպաստում են Սևանա լճի բնապահպանական կայունությանը և աղետներին դիմակայունությանը» տեխնիկական աջակցության ծրագիրը։ Որպես առաջնահերթություն՝ ուսումնասիրվել են Սևանի ավազանում գտնվող Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում գործող երեք մաքրման կայաններում կեղտաջրերի մեխանիկական մաքրումից կենսաբանական մաքրման անցման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել առանձին տեխնիկական հանդիպումներ՝ երեք փուլով ներկայացված ծրագրերի հետագա իրականացման առավել արդյունավետ տարբերակները քննարկելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter