HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ-Սարավան-Զանգեր ավտոճանապարհը, Երասխ-Զանգակատուն հատվածը, Դիլիջանի, Ոսկեպարի ոլորանները  փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Վարդանիձորից դեպի Քաջարան և Նորավանից դեպի Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ծիլքարի, Պուշկինոյի ոլորանները,  Փամբակ-Սատանի կամրջի հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։  Արարատի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter