HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարարությունում ներկայացվել են ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորությունները

Փետրվարի 5-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։

«Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, ուսանողներ և ոլորտի մասնագետներ։

Միջոցառման ընթացքում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախաձեռնության ռազմավարական տեսլականը, ծրագրի նպատակներն ու գործնական մեխանիզմները՝ ընդգծելով, որ այն նախարարության առանցքային ռազմավարական նախաձեռնություններից է և ուղղված է Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի կայուն ու երկարաժամկետ զարգացմանը։ Նա անդրադարձել է պետական աջակցության ձևաչափին, շահառուների ընտրության սկզբունքներին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք ծրագիրը ստեղծում է հետազոտողների, ուսանողների, ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ փորձնական ծրագրի շրջանակում ընտրված շահառուների կողմից փաստացի օգտագործված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով, ինչպես նաև կտրամադրվի AWS-ի տեխնիկական փորձագիտական աջակցությունը։ Նա կարևորել է նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի դերը՝ որպես հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և  ռեսուրսների բաշխման գործառնական հարթակ, ինչպես նաև որպես համագործակցության և գիտելիքի փոխանակման վիրտուալ միջավայր։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները ստացել են պարզաբանումներ ծրագրին մասնակցության պայմանների, պահանջների և կիրառման ընթացակարգերի վերաբերյալ։ Քննարկվել են նաև արհեստական բանականության ոլորտում առկա ենթակառուցվածքային մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում պետական-մասնավոր համագործակցության կարևորությունը։

Հիշեցնենք, որ ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրն իրականացվում է Amazon Web Services (AWS)  ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter