HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ։

«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Հիշյալ առաքանու մեջ, բացի անձնական օգտագործման իրերից ու առարկաներից, հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող, սուր հոտով կոշտ զանգվածների պարունակությամբ թիթեղյա տարա:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, պարզել են, թե՛ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքում ստացող անձի և թե՛ այն անձի ինքնությունը, ում պետք է փոխանցվեր նշված թմրամիջոցը։

Երևան քաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Հ․Մ․-ն և Ա․Ի․-ն: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ վերջիններս ձերբակալվել են:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկություններ են իրականացվել նաև ձերբակալված անձանց բնակության վայրերում: Արդյունքում, հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter