HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Լառավարության հաղորդագրության, ողջունելով հանձնակատարին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցությունը Հայաստանի Հանրապետության՝ թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում:

Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի հետ իրականացվող 2023-2026թթ. գործողությունների ծրագրի նշանակությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների, տեղական ժողովրդավարության ամրապնդման, խոցելի խմբերի սոցիալական իրավունքների պաշտպանության և մի շարք այլ կարևոր ուղղություններով առաջընթացի ապահովման տեսանկյունից:

«Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տեղահանվածների կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության, ինչպես նաև կայուն զբաղվածության և բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ արձանագրված արդյունքներին՝ հանձնակատար Օ'Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ և շուտափույթ արձագանքը, ինչպես նաև անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով գրանցած ձեռքբերումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գենդերային հավասարության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ։  

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter