HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 6-8-ին նույնքան կբարձրանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter