AI-ին առնչվող արդիական հարցերը` «AI քեզ հանդիպման» մասնակիցների ուշադրության կենտրոնում
Վճարովի բովանդակություն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած «ռեԱրմենիա» ակադեմիայի AI գրագիտության շարժմանը միացած մասնակիցների և գործընկերների առաջին համայնքային հանդիպման առանցքում AI-ին առնչվող բազմաթիվ արդիական հարցերն էին:
«ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը մասնակիցների հետ կիսվեց աշխարհում AI-ի կիրառման վերաբերյալ մի քանի ուսումնասիրությամբ, որոնց համաձայն, Հայաստանը միջին դիրքերում է: Հակոբյանի կարծիքով, մենք` որպես զարգացող երկիր, շատ կարևոր կետում ենք, ու պետք է հասկանանք՝ ինչպես դուրս գալ միջին դիրքերից, գտնել մեր յուրահատուկ առանցքն ու աշխարհում լինել մրցունակ։
Հակոբյանի խոսքով` հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «ռեԱրմենիա» ակադեմիան, որը գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր (ներառյալ՝ առաջատար «AI քեզ բան» նախաձեռնությունը և 21-րդ դարի «գոյատևման» հմտությունների և շարունակական կրթության նախագծերը), AI ագենտներով կրթական հարթակ (AI Agentic Education Platform), ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն ու լուծումներ կազմակերպությունների համար։
«Ակադեմիայում մեր ուշադրությունը սևեռում ենք մարդակենտրոն AI-ի վրա, որը բազմապատկում է ստեղծարարությունը, ուսուցումն ու զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Առավելագույնը հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ միլիոն հայի AI գրագիտությամբ զորացնելու տեսլականով մենք կառուցում ենք մի էկոհամակարգ, որտեղ անհատներն ու կազմակերպությունները շարունակաբար զարգանում են AI-ի գրագետ և արդյունավետ կիրառմամբ»,- նշում է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրենը։
2025 թվականի ընթացքում նորաստեղծ ակադեմիան AI կրթություն է տրամադրել արդեն ավելի քան 9,000 անձանց Հայաստանից և Սփյուռքից: Այն նաև համագործակցում է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների և համալսարանների հետ՝ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։
Թիմը AI-ի ոլորտում վերապատրաստելու համար Ամերիաբանկը ևս համագործակցում է «ռեԱրմենիա» ակադեմիայի հետ: Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը միջոցառման ընթացքում կիսվեց աշխատակիցներին կրթական գործընթացում ակտիվ ներգրավելու իրենց փորձով. ««ռեԱրմենիա» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում մենք հաջողությամբ գործարկել ենք մեր աշխատակիցների վերապատրաստման արդեն երրորդ խումբը` յուրաքանչյուրում 100 մասնակից»: Նրա խոսքով` ցանկացած տեխնոլոգիական նորարարություն ուղեկցվում է վախերով, և ՄՌԿ տեսանկյունից կարևոր է այս ճանապարհը թիմակիցների հետ միասին անցնելը, վախերը հաղթահարելու հարցում նրանց աջակցելն ու ԱԲ-ի հետ անմիջական կապը ստեղծելուն նպաստելը:
Նշենք, որ «ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանքով ապրելու համար։
Ակադեմիան ներդրումային առաջին շրջափուլի շրջանակում 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։
Հիմնադիրների խոսքով` ակադեմիան արդեն դուրս է գալիս նաև միջազգային շուկա՝ մեկնարկելով ռազմավարական համագործակցություն Հնդկաստանի հեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Bharatiya Vidya Bhavan-ի հետ։ Արդյունքում 2026 թվականի փետրվարին BVB-ում կգործարկվի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը, որի հիմքում «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակությունն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել