Միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։
Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել