Սպասվում է մառախուղ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, հունվարի 30-31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հունվարի 30-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-3-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 30-31-ին սպասվում է մառախուղ։
Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել