HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ներկայացվել են հարկման համակարգերի բարելավման առաջարկությունները և ակնկալվող արդյունքները, քննարկվել են հարկային քաղաքականության լավարկմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Կարևորվել է ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումն ու կիրառվող գործիքակազմերի բարելավումը, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը:

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել վերոնշյալ ուղղություններով և հանդես եկել առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա նոր իրողությունները և ստեղծվող հնարավորությունները։ Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել լուծումներ, որոնք ուղղված կլինեն համակարգի պարզեցմանն ու ոլորտում թվայնացման գործիքների կիրառման ընդլայնմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter