Ադրբեջանը կես միլիոն եվրո է տրամադրել Սիրիայի ապստամբներին
Իրանական «Առան» լրատվական գործակալությունը օգոստոսի 27-ին, վկայակոչելով թուրքական աղբյուրների, տեղեկացնում է, որ «Ադրբեջանը, ընդառաջելով Անկարայի առաջարկին, 500 հազար եվրոյով օժանդակել է Սիրիայի ապստամբներին»:
«Առան-նյուզի» համաձայն՝ թուրք պետական այրերը, «սիրիահայերին Ղարաբաղ տեղափոխելու ենթադրյալ հայկական ծրագրին» ի պատասխան, Բաքվի իշխանավորներին համոզել են ֆինանսապես օժանդակել Բաշար Ասադի հակառակորդներին:
Ըստ աղբյուրի՝ Բաքվի նախապայմանը եղել է օժանդակության գաղտնի մնալը, որի պատճառով էլ դա փոխանցվել է Թուրքիայի միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլը վերջին շաբաթներում անընդհատ խոսում էր «Հայաստանի կողմից սիրիահայերին Ղարաբաղ տեղափոխելու» ենթադրյալ ծրագրի մասին:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան
29.08.2012թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել