HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր՝ 2026թ․ հունվարի 19-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։

2018թ․ իշխանափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նույն տարվա մայիսի 10-ին նշանակվեց ոստիկանության պետի պաշտոնում։ Այնուհետև վարչապետի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույքերի առնչությամբ է իրականացրել ուսումնասիրություն։ Պատճառն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել ապացույցներ, միջնորդություններ և ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում կարող է կատարվել փոփոխություն։

Լուսանկարում՝ Վալերիյ Օսիպյանը / ©Սարո Բաղդասարյան, Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter