Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով
«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ hունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մայրաքաղաքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել