HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 18-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter