HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԿ-ի փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար կաշառք է ստացել. ՀԿ

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.351.000 դրամ գումար՝ փաստաթղթերում զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու և օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար:

Բացի այդ, 2024 թվականի ընթացքում նույնպես վերը նշված անձը ինչպես զինկոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ցանկալի բուժհաստատությունում բժշկական ստուգումների արդյունքում զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է կազմել՝ այդ կերպ կազմակերպելով նրանց՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացը, որի դիմաց վերջիններիս ծնողներից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված փոխտնօրենը 2025 թվականին ևս նույն ԲԿ-ի գիտաշխատողներից մեկի օժանդակությամբ, փաստաթուղթ կեղծելու եղանակով դիտավորությամբ պայմաններ է ստեղծել մեկ այլ զորակոչիկի՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ նախքան հերթական զորակոչի հայտարարումը հանցավոր արարքը բացահայտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից։

ԲԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-43-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված 8 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter