HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ.։

«Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter