Օղակաձև զբոսայգին կվերակառուցվի
Կառավարությունը համաձայնություն է տվել «Ֆլորա-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն, որը Երևանի քաղաքապետարանին Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կամերային երաժշտության տան մոտ) գտնվող հողամասի վերաբերյալ ներդրումային ծրագիր է ներկայացրել:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ «Օրիենթ Կաֆե» ՍՊԸ-ն պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:
«Ներդրումների ընդհանուր չափը 1 մլրդ դրամ է, որից արդեն իսկ կատարվել է 385 մլն 89 հազար 917 դրամի չափով ներդրում: Ընկերությունը կիրականացնի տրամադրվող հողամասին կից շուրջ 4360 քմ մակերեսով հողամասի վրա զբոսայգու կազմակերպումը, վերակառուցման, արդիականացման աշխատանքները։
Մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը:
Արդյունքում՝ կկազմակերպվի ժամանակակից զբոսայգի, որը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար»,- ասված է Կառավարության որոշման մասին հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Վիքիդարանից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել